Լրահոս

24.09.2013 16:03


Քննարկվել են հայ–բուլղարական համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ–բուլղարական համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Սոֆիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնեւի հետ: Քննարկվեցին համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Նախարար Ստոյնեւն ընդգծեց առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները: Իբրեւ նախընտրելի ոլորտներ` նախարարը առաջարկեց համագործակցել ռազմաարդյունաբերական, դեղագործության, գյուղատնտեսական մթերքների, սննդաարդյունաբերության սարքավորումների արտադրության բնագավառներում:

Դեսպան Սհոյանը կարեւորեց Սոֆիայում միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների անցկացումը, կլոր սեղանների եւ համաժողովների կազմակերպումը` գործարարների եւ ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ:

Կողմերը կարեւորեցին զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը: Քննարկվեց նաեւ Երեւան-Սոֆիա ավիաչվերթի շահագործմամբ պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը