Լրահոս

21.07.2009 14:42


ՌԱՀՀԿ տնօրեն. «Ադրբեջանի ռազմական հզորացումը վատ երազ է ամբողջ աշխարհի համար»

ՌԱՀՀԿ տնօրեն. «Ադրբեջանի ռազմական հզորացումը վատ երազ է ամբողջ աշխարհի համար»

Քանի որ Ադրբեջանը պարզ և անկեղծ չէ, տարածաշրջանային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է,– հայտարարել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

-Արդյոք Ադրբեջանի կողմից Մադրիդյան սկզբունքներից «նեղացածությունը» ադրբեջանական PR չէ՞,-«7օր»-ի հարցին Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանել է.

-Այն, ինչ մենք նկատում ենք, իրական խնդիր է, և խնդիրը Բաքվից է։ Մոսկվայի հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ նախագահ Իլհամ Ալիևը Լոնդոնում զեկույցով հանդես եկավ, որտեղ սպառնաց պատերազմով։ Ադրբեջանցիները կրկին վերադարձան սպառնալիքների իրենց հին լեզվին։ Դա նոր բան  չէ, բայց շատ կարևոր է մեկ պատճառով. դա զեկույց էր, որը կատարվեց Լոնդոնում, ոչ թե Բաքվում։  Զեկույցն ուղղված էր ամբողջ աշխարհին, ոչ թե իր հասարակությանը: Այն միայն ներքին քաղաքական պատճառներով չէր։ Զեկույցը նաև հաստատեց մեկ փաստ. որ խաղաղ գործընթացում Ադրբեջանն անկեղծ չէ։ Դա իր ռազմավարությունն է, մինչև ռազմական առումով կդառնա ավելի ուժեղ։ Եվ նա սպասում է այդ հզորացմանը։ Իսկ ռազմական այդ հզորացումը վատ երազ է ամբողջ աշխարհի համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը