Լրահոս

24.09.2013 16:54


Ֆինանսական հաստատությունները կքննարկեն Հայաստանում ներդրումային հնարավորությունները

Ֆինանսական հաստատությունները կքննարկեն Հայաստանում ներդրումային հնարավորությունները

Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերը (ՓՁԱՖ) կանցկացնեն համաժողով՝ նվիրված Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման և ներդրումային խնդիրներին: Միջոցառման նպատակն է միջազգային ներդրումային կազմակերպությունների և Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը և երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունների ու խոչընդոտների քննարկումը:
Համաժողովի ընթացքում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն կներկայացնի «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված «Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի ստեղծում» ուսումնասիրության արդյունքները: Համաժողովի ընթացքում կներկայացվեն մասնավոր ըnկերությունների և ներդրողների գործակցության հաջողված պատմությունները:

Այս խորագրի վերջին նյութերը