Լրահոս

25.09.2013 09:23


Հենրիկ Նավասարդյանը ներառվել է ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովում

Հենրիկ Նավասարդյանը ներառվել է ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովում

Ինչպես հայտնի է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Ուշագրավ է, որ հանձնաժողովի կազմում է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում հրաժարականը պահանջում են քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները: Ուղեվարձի թանկացման դեմ պայքարողները պահանջում էին նաև, որ Հենրիկ Նավասարդյանը չներառվի հարցը քննարկող հանձնաժողովում:

Այս խորագրի վերջին նյութերը