Լրահոս

25.09.2013 09:29


Ռոմանսների բարեգործական համերգ 5-ամյա Անգելինային օգնելու համար

Ռոմանսների բարեգործական համերգ 5-ամյա Անգելինային օգնելու համար

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Կադենցա» մենակատարների համույթի հետ համատեղ կազմակերպում է ռոմանսների բարեգործական համերգ-երեկո, որը կկայանա հոկտեմբերի 20-ին «Մեցցո Կլասսիկ Հաուս Քլաբում»:

Համերգին կատարումներով հանդես կգան Սոֆիա Սայադյանը, Արտակ Ալավերդյանը, Լուսինե Առաքելյանը, Հասմիկ Զաքարյանը, դաշնակահար՝ Կատրին Հովսեփյանը: Գեղարվեստական ղեկավարն է Վարդան Հակոբյան:

Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 5-ամյա Անգելինա Միրզոյանի հաշվեհամարին, ում տեսողությունը փրկելու համար շտապ վիրահատություն է հարկավոր:

Անգելինան ունի գլխուղեղի կիստա, որի հետևանքով առաջացել է ձախակողմյան վերին վերջույթի թուլություն և զուգամիտվող շլություն, ինչի արդյունքում կորցնում է տեսողությունը։ Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Սանկտ Պետերբուրգում: Վիրահատության նախնական արժեքը 20. 000 ԱՄՆ դոլլար է:

Այս խորագրի վերջին նյութերը