Լրահոս

25.09.2013 10:39


Իսպանիայի թագավորին վիրահատել են

Իսպանիայի թագավորին վիրահատել են

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի կոնքազդրային հոդը վիրահատել են։ Սա 75-ամյա թագավորի արդեն 8–րդ վիրահատությունն է, բացի 2 ամիս հետո միապետին կրկին վիրահատելու են։

Այս անգամ նրա կոնքազդրային հոդը փոխարինել են ժամանակավոր իմպլանտով, իսկ հաջորդ վիրահատության ժամանակ արդեն մշտականը կտեղադրվի, որպեսզի Խուան Կառլոսը կարողանա հանգիստ քայլել:

Միապետն իր աջ կոնքը վնասել էր 2012թ. ապրիլին՝ փղերի որսի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը