Լրահոս

25.09.2013 10:54


Ականապատված տարածքում ական է պայթել. մահացել է Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչը

Ականապատված տարածքում ական է պայթել. մահացել է Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչը

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում ականի պայթելու հետևանքով ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը, խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում, ական է պայթել, ինչի հետևանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը