«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իրանական պատվիրակությունը հրաժարվել է Իրանի և ԱՄՆ նախագահների հանդիպման անցկացումից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան` ցանկանալով անհայտ մնալ։
Աղբյուրը հայտնել է, թե իրանական պատվիրակությունը «անչափ բարդ» գործ է համարել երկու երկրների նախագահների հանդիպումը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ շուրջ 36 տարվա ընդմիջումից հետո հնարավոր է՝ կայանա Միացյալ Նահանգների և Իրանի նախագահների հանդիպումը։
Իրանի և ԱՄՆ նախագահները չեն հանդիպի