Ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից
Սեպտեմբերի 22-ի գիշերը՝ ժամը 01.20-ին, Հայաստանի ատոմային էլեկտրաէներգիայի կայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:
Ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից
Սեպտեմբերի 22-ի գիշերը՝ ժամը 01.20-ին, Հայաստանի ատոմային էլեկտրաէներգիայի կայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այդ աշխատանքները կտևեն 54 օր:
Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին: