Լրահոս

25.09.2013 19:25


Բրազիլիայի մայրաքաղաքում արգելվել է խաղալիք զենքերի վաճառքը

Բրազիլիայի մայրաքաղաքում արգելվել է խաղալիք զենքերի վաճառքը

Բրազիլիայի դաշնային շրջանում, որը ներառում է նաև երկրի մայրաքաղաքը, արգելել են խաղալիք զենքերի վաճառքը։ Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրեսը», այդ կերպ իշխանությունները ցանկանում են նվազագույնի հասցնել հանցագործությունների թիվը, որոնք իրագործվում են հրաձիգ զենքերով։

Դաշնային շրջանի խանութները պարտավոր են ազատվել պահեստային խաղալիք զենքերից չորս ամսվա ընթացքում։ Կառավարությունը խոստացել է փոխհատուցել տնտեսական վնասը։

Բրազիլիայում, ուր ապրում է շուրջ 200 մլն մարդ, 2012–ին գրանցվել է բռնությամբ հասցված 43 000 մահ։ Այդ թվի 73%-ը կազմում են հրաձգային զենքերով հասցված դեպքերը։

Դեռևս 2005–ին դաշնային ոստիկանությունը հանրաքվե էր կազմակերպել խաղալիք զենքերի արգելման վերաբերյալ, սակայն ընտրողների 64%-ը դեմ էր քվեարկել։ Միևնույն ժամանակ, 2004–ից հայտարարված ինքնակամ զինաթափման շրջանակներում իշխանություններին հաջողվել է ձեռք բերել 700 հազ միավոր հրազեն։ Իսկ Սեյլանդիայում երեխաներին առաջարկվել էր «վնասակար» խաղալիքները փոխանակել գրքերի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը