Ռուբեն Հակոբյան. «Մեծամասնական պատգամավորների 30%–ը 10 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի մոտեցել խոսափողին»
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ կազմակերպված քննարկումների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, որ սեղանին այսօր դրված է ընտրական մի օրենսգիրք, որը շատ ավելի հետընթացի է տանում։ Նրա կարծիքով՝ բավական է նշել միայն հանձնաժողովների ձևավորման սկզբունքը։
Ռուբեն Հակոբյանը մի շարք հարցեր է առանձնացրել։ Մասնավորապես անհասկանալի է, որ իշխանությունը դեմ է, որպեսզի ընտրամատյանները փակցվեն տեղամասերի պատերին։ Չկա նորմ, որը դա արգելում է։
Ինչ վերաբերում է հանձնաժողովների ձևավորմանը, ըստ Ռ. Հակոբյանի՝ հասկանալի է, որ հակակշռությունը պետք է ձևավորվի։ Նա նշել է, որ դրանք պետք է ձևավորվեն 50/50% հարաբերակցությամբ։
Նա առանձնացրել է նաև համամասնական ընտրակարգին անցնելու հանգամանքը և նշել, որ դա ճիշտ կլինի, քանի որ թե՛ քրեական, թե՛ քաղաքական հիմնական հանցագործությունները կատարվում եմ մեծամասնական տարածքներում։
-Վերջին երկու գումարման ժամանակ 82 պատգամավոր է մեծամասնականով եկել խորհրդարան։ Այդ մեծամասնականները հիմնականում նրա համար է, որ նրանք կարողանան իրենց ագրեսիվությամբ, իրենց հնարավորություններով, իրենց հանցագործություններով խորհրդարանում քանակ ապահովել,-ասել է նա և հավելել, որ այդ պատգամավորների 30%-ը 10 տարվա ընթացքում ոչ մի անգամ խոսափողին չի մոտեցել։
Սա, նրա խոսքերով, խոչընդոտում է քաղաքական համակարգի կայացումը։
-Զարգացման դինամիկա ես չեմ տեսնում, ընդհակառակը՝ ռեգրես եմ տեսնում,-ընդգծել է Ռ. Հակոբյանը։

7or.am