Տնտեսագետ. «Արտահանման և ներմուծման առումով կան ոչ սպասելի արդյունքներ»
«Կառավարությունը վերարժեվորում է իր դերը: Ոչ թե բիզնեսը պետք է գա դեպի կառավարություն և խնդրի գործարար ծրագրերին աջակցել, այլ կառավարությունն ինքը պետք է գնա դեպի փոքր և միջին բիզնեսը»,-այսօրվա ասուլիսին ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, թե ինքը երբեք չի համագործակցել կառավարության հետ:Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, բանախոսի դիտարկմամբ՝այսօրակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունում առկա են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներ:
«Մեզ համար ոչ ստանդարտ իրավիճակ է: Բոլորին հայտնի են առաջին կիսամյակի ցուցանիշները, և դրանք վկայում են այն մասին, որ, ընդհանուր առմամբ, շարունակվում են նախորդ երկու տարիների միտումները: Չնայած աշխուժացում կա, սակայն առանձին ճյուղերում առաջընթացը դանդաղել է: Շինարարության ոլորտում առկա ակնկալիքները չեն արդարանում: Արտահանման և ներմուծման առումով կան ոչ սպասելի արդյունքներ»,–ասել է տնտեսագետը։
Տնտեսագետ. «Արտահանման և ներմուծման առումով կան ոչ սպասելի արդյունքներ»
«Կառավարությունը վերարժեվորում է իր դերը: Ոչ թե բիզնեսը պետք է գա դեպի կառավարություն և խնդրի գործարար ծրագրերին աջակցել, այլ կառավարությունն ինքը պետք է գնա դեպի փոքր և միջին բիզնեսը»,-այսօրվա ասուլիսին ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, թե ինքը երբեք չի համագործակցել կառավարության հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, բանախոսի դիտարկմամբ՝ այսօր ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունում առկա են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներ:

7or.am