Գայանե Մելքոմ Մելքոմյան. «Մենք որևէ ցանկություն չունենք՝ հաստատելու Սերժ Սարգսյանի՝ «թագավոր» լինելու հանգամանքը»
Հարցազրույց «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանի հետ
–Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով ստեղծվել է տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հանձնաժողով։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանձնաժողովից։
–Հաշվի առնելով հանձնաժողովի քննարումների և ուսումնասիրությունների ելակետը, այն է՝ ի սկզբանե կեղծ հաշվարկների վրա հիմնված անօրինական որոշումը, հանձնաժողովի անդամների կազմը և վերջին երկու օրերի ընթացքում ավագանու որոշ անդամների հնչեցրած կարծիքները և ձևակերպումները, որևէ դրական ակնկալիք չունեմ: Ենթադրաբար, հանձնաժողովն առաջարկելու է 150 դրամից էլ բարձր գին, իսկ հետո պոպուլիստական հայտարարությամբ Տարոն Մարգարյանը հայտարարելու է, որ գնի մնացած մասը կսուբսիդավորվի, կամ որևէ այլ կերպ իջեցնելու է այն «հանուն ժողովրդի» և վերջնական որոշմամբ հաստատելու է 150 դրամը: Հնարավոր է նաև, որ պարզապես հաստատվի 150 դրամ սակագնի որոշումը և վերջ:
–Հանձնաժողովի կազմում է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում հրաժարականի պահանջով արդեն մոտ 2 ամիս է՝ քաղաքապետարանի մոտ նստացույց է իրականացվում։ Ինչպե՞ս եք գնահատում նրան հանձնաժողովում ընդգրկելու քաղաքապետի այս որոշումը։
–Նախ ասեմ, որ Հենրիկ Նավասարդյանի ընդգրկումն այդ հանձնաժողով ամենասխալ քայլն էր, որ նրանք կարող էին անել: Այս մարդու ընտանիքը երթուղիներ է շահագործում և տրանսպորտի ոլորտին հարակից բիզնես ունի: Շահերի բախումն ակնհայտ է. նա ունի անձնական շահ և չի կարող պաշտոնավարել իր պաշտոնում, ուր մնաց, թե ուղեվարձի թանկացման խնդրով հանձնաժողովի մաս կազմի: Այս հանձնաժողովի որևէ որոշում ի սկզբանե դատապարտված է:
Ես այս որոշման երկու պատճառ եմ տեսնում: Նախ՝ «գծատեր» կոչեցյալների մասնավոր և նեղխմբային շահերի պաշտպանությունը. նրանց թվում է ինքը՝ Տարոն Մարգարյանը, Հենրիկ Նավասարդյանն ու իր ընտանիքը, Միսակ Համբարձումյանը, ում պաշտոնանկության պահանջը ևս բարձրացվում է: Հաջորդ պատճառը համարում եմ այդ քայլով իրենց, այսպես ասած, ուժն ի ցույց դնելու անհրաժեշտությունը: Այս քայլով նրանք պաշտոնանկության պահանջ ներկայացնող քաղաքացիներին ասում են. «Դե, տեսե՛ք, մենք մեր ասածը և ուզածը կանենք, դուք որևէ կարևորություն չունեք և մեզ համար որևէ վտանգ չեք ներկայացնում»:
Սակայն իրականում սա ոչ ադեկվատության և, այսպես ասած, փողոցային մտածողության դրսևորում է: Երբ մարդիկ չեն կարողանում օրենքի լեզվով խոսել, սկսում են ֆիզիկապես և որոշումների միջոցով բռնանալու, իրենց խոսքը զոռբայությամբ առաջ տանելու, դիտավորյալ հակառակն անելու միջոցով սեփական անձը գերկարևորելու և նմանատիպ մեթոդներով առաջնորդվել, որոնք անձնական, այլ ոչ թե պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունների տիրույթից են: Այս մարդիկ պաշտոն են զբաղեցնում, բայց իրենց զգում են իրենց «թաղում» կամ բազառում, այլ ոչ թե պետության մեջ:
–Ինչո՞ւ 150 դրամի դեմ պայքարողներից որևէ մեկին չեն ընդգրկել հանձնաժողով։ Արդյոք դուք հրավեր ստացե՞լ եք քաղաքապետարանից։
–Հրավեր ստացել ենք՝ Ռուզաննա Գրիգորյանի անվամբ, որովհետև հրավերին նախորդող գրությունը շարժման մասնակիցների անունից նա էր մուտք արել: Նրանք հրավեր ուղարկել են, որպեսզի մեզ ևս ներգրավեն հանձնաժողով՝ մեզ հետագայում լռեցնելու և նաև մեր միջոցով խնդրո առարկա որոշումը լեգիտիմացնելու նպատակով: Մենք, իհարկե, հրաժարվել ենք մասնակցել կեղծ հանձնաժողովին՝ հանգամանալից ներկայացնելով մեր հիմնավորումները, որոնք հրապարակվել են նաև մամուլով: Հիշեցնեմ դրանցից ամենագլխավորները՝ հանձնաժողովում ներգրավված է այն պաշտոնյան, ում պաշտոնանկության պահանջով արդեն երկու ամիս է՝ նստացույց է անցակցվում, հետո նաև՝ հանձնաժողովը որպես ելակետ ընդունում է մի որոշում, որը մենք ի սկզբանե անօրինական ենք համարում, այսինքն՝ վիճարկված որոշումը վերանայվում է՝ որպես ելակետ ընդունելով հենց այդ վիճարկված որոշումը, ինչը պարզապես ծիծաղելի է:
–Արդյոք Տարոն Մարգարյանին այս անգամ կհաջողվի՞ ուղեվարձը թանկացնել։ Ի՞նչ մեխանիզմներ եք պատրաստվում կիրառել դա կանխելու համար։
–Չեմ կարծում, որ կհաջողվի, որովհետև, ի տարբերություն քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցների և կցորդների, այսօր քաղաքացիների մի զգալի մասն իրավագիտակից է և գիտակցում է հանային շահը: Սա 50 դրամի պայքար չէ՝ բառի նեղ իմաստով, այլ սոցիալական արդարության, օրինականության, հաշվետվողականության, թափանցիկության, պատկան մարմինների և պաշտոնյաների պատասխանատվության համար պայքար: Այնպես որ, եթե Տարոն Մարգարյանն այս խնդիրների լուծմանը նպաստող փոփոխությունների չգնա՝ համարելով, որ սա 50 դրամի հարց է, և ինքը կարող է իր թիմի հետ միասին հնարամիտ մեթոդներով այդ 50 դրամի թանկացումը կատարել, ապա նա կշարունակի մնալ նույն ոչ կոմպետենտ պաշտոնյան և վստահորեն կբախվի բողոքի ավելի մեծ ալիքի ու, վերջապես, իր անմիջական պատասխանտվության հարցին:
–Այսինքն, հնարավո՞ր է, որ ուղեվարձը հերթական անգամ թանկացնելուց հետո քաղաքացիական ակտիվիստներն արդեն բարձացնեն Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու նոր ընտրություններ անցկացնելու պահանջը։
–Ինչպես ասացի,Տարոն Մարգարյանը և իր թիմն իրենց ոչ ադեկվատությամբ և արատավոր մտածողության արդյունքում վստահորեն բախվելու են այս հարցին, եթե օր առաջ իսկապես, այլ ոչ թե ձևական հանձնաժողովների միջոցով, հաշվի չնստեն հանրության և օրենքի հետ ու շարունակեն հանրային շահը ստորադասել իրենց մասնավոր և նեղխմբային շահերին:
–Ի՞նչ եք կարծում՝ Տարոն Մարգարյանն, առանց Սերժ Սարգսյանի գիտության, թույլտվության և հրահանգի, կհամարձակվե՞ր ուղեվարձը թանկացնելու մասին միանձնյա որոշում կայացնել։ Ինչո՞ւ չեք դնում անձամբ Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։
–Բնականաբար, սա Տարոն Մարգարյանի միանձնյա որոշումը չէ. մենք գործ ունենք մի ամբողջ համակարգի հետ: Սերժ Սարգսյանը վերջերս իր տխրահռչակ «ասուլիսի» ժամանակ բաց տեքստով հաստատել է, որ ուղեվարձը պետք է թանկանա, բայց ներքաղաքային տրանսպորտի սակագնի հարցը որևէ կերպ չի մտնում նրա իրավասությունների մեջ: Հերթական անգամ նա հակասահմանադրական հայտարարություններ է անում և հրահանգներ է տալիս տեղական ինքնակառավարման մարմնին, ինչպես արեց Մաշտոցի պուրակի ժամանակ: Սահմանադրական կարգի հաստատման տեսանկյունից խիստ կարևոր է ճիշտ թիրախավորումը: Ո՞վ է իրավասու այդ ոլորտում՝ Հենրիկ Նավասարդյա՞նը, Տարոն Մարգարյա՞նը, ուրեմն հենց նրանք էլ պետք է պատասխանատվություն կրեն: Պատասխանատվության ինստիտուտի հաստատման համար սա շատ կարևոր հարց է. յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է քաղաքացիների առջև իր գործառույթների իրականացման և գործողությունների համար՝ անկախ տվյալ պաշտոնյայի տրամաչափից: Սա սկբունք է: Եթե մենք այս սկզբունքին չհետևեինք, հարցը լուծելու համար վաղուց դիմած կլինեինք Սերժ Սարգսյանին: Սակայն մենք գործում ենք Սահմանադրության շրջանակներում, իսկ Սերժ Սարգսյանն այստեղ իրավասություն չունի և պետք է ասելիք չունենա: Մենք որևէ ցանկություն չունենք՝ հաստատելու նրա՝ «թագավոր» լինելու հանգամանքը: Հայաստանը հանրապետություն է, այստեղ թագավոր չկա:

–Ինչպես ասացի, Տարոն Մարգարյանը և իր թիմն իրենց ոչ ադեկվատությամբ և արատավոր մտածողության արդյունքում վստահորեն բախվելու են այս հարցին, եթե օր առաջ իսկապես, այլ ոչ թե ձևական հանձնաժողովների միջոցով, հաշվի չնստեն հանրության և օրենքի հետ ու շարունակեն հանրային շահը ստորադասել իրենց մասնավոր և նեղխմբային շահերին:
–Ի՞նչ եք կարծում՝ Տարոն Մարգարյանն, առանց Սերժ Սարգսյանի գիտության, թույլտվության և հրահանգի, կհամարձակվե՞ր ուղեվարձը թանկացնելու մասին միանձնյա որոշում կայացնել։ Ինչո՞ւ չեք դնում անձամբ Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։
–Բնականաբար, սա Տարոն Մարգարյանի միանձնյա որոշումը չէ. մենք գործ ունենք մի ամբողջ համակարգի հետ: Սերժ Սարգսյանը վերջերս իր տխրահռչակ «ասուլիսի» ժամանակ բաց տեքստով հաստատել է, որ ուղեվարձը պետք է թանկանա, բայց ներքաղաքային տրանսպորտի սակագնի հարցը որևէ կերպ չի մտնում նրա իրավասությունների մեջ: Հերթական անգամ նա հակասահմանադրական հայտարարություններ է անում և հրահանգներ է տալիս տեղական ինքնակառավարման մարմնին, ինչպես արեց Մաշտոցի պուրակի ժամանակ: Սահմանադրական կարգի հաստատման տեսանկյունից խիստ կարևոր է ճիշտ թիրախավորումը: Ո՞վ է իրավասու այդ ոլորտում՝ Հենրիկ Նավասարդյա՞նը, Տարոն Մարգարյա՞նը, ուրեմն հենց նրանք էլ պետք է պատասխանատվություն կրեն: Պատասխանատվության ինստիտուտի հաստատման համար սա շատ կարևոր հարց է. յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է քաղաքացիների առջև իր գործառույթների իրականացման և գործողությունների համար՝ անկախ տվյալ պաշտոնյայի տրամաչափից: Սա սկբունք է: Եթե մենք այս սկզբունքին չհետևեինք, հարցը լուծելու համար վաղուց դիմած կլինեինք Սերժ Սարգսյանին: Սակայն մենք գործում ենք Սահմանադրության շրջանակներում, իսկ Սերժ Սարգսյանն այստեղ իրավասություն չունի և պետք է ասելիք չունենա: Մենք որևէ ցանկություն չունենք՝ հաստատելու նրա՝ «թագավոր» լինելու հանգամանքը: Հայաստանը հանրապետություն է, այստեղ թագավոր չկա:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը