Լրահոս

25.09.2013 14:55


Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարարին

Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարարին

Հարգելի նախարար մեր վրդովմունքն ենք հայտնում առ այն, որ հանրակրթական դպրոցը կորցնում է իր գլխավոր գործառույթը` գիտելիք տալը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բուռն քննարկումներ են գնում ուսուցիչների` դասվարների ու ծնողների միջև։ Խոսքը վերաբերում է ուսուցչի տոնին: Սա, համոզված ենք, պարտադրում են հենց տնօրենները` ուսուցչին դարձնելով ուղղակի գործիք: Ուսուցչի արժանապատվությունը դարձել է վաճառքի առարկա /խոսքը վերաբերում է Երևան քաղաքի դպրոցներին/: Մենք ուրևէ ուսուցչի գումար պարտք չենք, ինչու տանք 2000, 3000 կամ 5000 դրամ, որ մեր երեխաներին ուսուցիչները լավ վարվեն` ոչ, չենք տա: Թույլ տվեք մենք կամավոր ինչ-որ բան նվիրենք` գիրք, ծաղիկ: Ուսումնական տարին բացվեց և սկսվեց` ֆոնդի գումար, կավիճի ու լամպի, կախիչի ու տաքացուցիչ սարքի գումարներ, այն դեպքում, երբ քաղաքապետարանի կրթության վարչության պետը հայտարարեց` գումար չի կարելի հավաքել: Այս երևույթը համատարած է, ուստի չենք նշում որևէ դպրոցի անուն։ Եթե ունես 2 կամ 3 դպրոցական, ուրեմն աղքատավարձի 70 տոկոսը պիտի տաս դպրոցին: Մի քանի տարի առաջ դպրոցական դրամահավաքության դեմ պայքար սկսեց Սամվել Ֆարմանյանը, երբ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ էր, իսկ այսօր երևույթը չափ ու սահման չունի:

Հարգելի նախարար, խնդրում ենք Ձեր պաշտոնական խոսքը, վերահսկումը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, պատրաստ ենք դիմել նաև ՀՀ Նախագահին:

Խնդրում ենք մաքրեք դպրոցը տիրող գորշ մթնոլորտից, վերադարձրեք ուսուցչի արժանապատիվ անունը: Թույլ տվեք ապրենք մեր հողում, թույլ տվեք մեր երեխաներին հայավարի դաստիարակենք:

Մի խումբ ծնողներ` Ա. Ստեփանյան, Ի. Պողոսյան, Ի. Ոսկանյան, Հ. Գրիգորյան,

Ա. Ներսիսյան, Կ. Մամիկոնյան, Գ. Թորոսյան, Մ. Կարապետյան, Լ.Հովակիմյան, Ս. Մնացականյան, Ն.կիրակոսյան, Դ. Երեմյան, Օ. Բաղդասարյան, Դ. Անանյան, Լ.Սահակյան և այլն

Այս խորագրի վերջին նյութերը