Լրահոս

21.07.2009 14:40


«Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցության հայտարարությունը

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները, ի հակառակ ՀՀ օրենսդրության և ԵԽԽՎ 1677 բանաձևի պահանջների, շարունակում են քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող և ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Ի ապացույց վերոնշված հիմնավորման ընկերակցությունը ի ցույց է դնում՝

Ա/       ՀՀ դատարանների կողմից ոչ օբյեկտիվ ու լրիվ դատաքննությամբ կայացված, անարդարադատ դատավճիռները, որոնց արդյունքում դատապարտվել են ընդդիմադիր քաղաքական համոզմունքներ ունեցող անմեղ քաղաքացիներ և պարտակվել հանցագործության կատարման համար պատասխանտու պաշտոնյաններ և այլ անձինք,

Բ/       Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված արարքները, որոնցում ակնհայտ են հանցավոր արարքների հանցանշնանները,

Գ/       Մեկ տասնյակից ավելի քաղաքական նկատառումներով դատապարտված անձանց համաներման միջոցառման մեջ, անհիմն հիմնավորումներով, չներգրավելը՝ նրանց նկատմամբ չհիմնավորված պատժի իրականացումը շարունակելը,

Դ/       Հետախուզման մեջ գտնվող անձանց կամավոր ներկայանալու պարագայում նրանց նկատմամբ կալանքը, որպես պատիժ, այլ ոչ թե խափանման միջոց կիրառելը։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը նշում է, որ Հայաստանյան իշխանությունները իրենց քայլերով բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում ժովովրդավարական արժեքների և միջազգային իրավունքի նկատմամբ, նրանց գործողություններն ուղղված են ոչ միայն ՀՀ քաղաքացիների այլև առաջադեմ ողջ հասարակության դեմ։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը պահանջում է Հայաստանյան իշխանություններից անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին և դադարեցնել ցանկացած տեսակի քաղաքական հետապնդումները Հայաստանի տարածքում և նրանից դուրս։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը միաժամանակ իր վրդովմունքն է ներկայացնում ժողովրդավարական բոլոր պետությունների իշխանությունների և միջազգային կառույցների, այս խնդրում, կրավորական և երկակի վերաբերմունքի վերաբերյալ։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն»

Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը

ք. Լոս Անջելես, 19 Հուլիսի 2009թ.

Այս խորագրի վերջին նյութերը