Ֆինանսական հաստատությունները քննարկեցին Հայաստանում ներդրումային հնարավորությունները
Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերը (ՓՁԱՖ) անցկացրեցին համաժողով՝ նվիրված Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման և ներդրումային խնդիրներին: Համաժողովի նպատակը միջազգային ներդրումային կազմակերպությունների և Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը և երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունների ու խնդիրների քննարկումն էր: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Նարեն Չանմուգամը, ՓՁԱՖ-ի գործադիր նախագահ և համահիմնադիր Հուբերտուս վան դեր Վաարտը, որոնք իրենց ելույթներում նշեցին, որ համաժողովը նպատակ է հետապնդում մասնակիցներին ներկայացնելու բաժնեմասնակցային ֆինանսավորման առանձնահատկությունները, ընթացակարգերը և այլընտրանքային ֆինանսավորման եղանակները: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատությունների, խորհրդատվական ընկերությունների, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Համաժողովի սկզբում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի հայաստանյան գրասենյակների, ինչպես նաև «Ամերիաբանկ»-ի ներդրումային բանկային ծառայության ներկայացուցիչները ներկայացրեցին Հայաստանում ծավալվող ներդրումային և ֆինանսավորման գործունեությունը, որին հետևեցին քննարկումներ ներդրումային նոր հնարավորությունների շուրջ: Համաժողովի մասնակիցները ծանոթացան նաև ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի գործունեությանը, որը 2012 թվականից ներդրումներ է կատարում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ՓՄՁ-ներում: Ներկայացվեցին «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի կողմից ֆինանսավորված և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված «Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի ստեղծում» ուսումնասիրության արդյունքները: Մասնակիցները ծանոթացան նաև մասնավոր ընկերությունների և ներդրողների համագործակցության հաջողված պատմություններին: Միջոցառումը լավ հնարավորություն էր բաժնեմասնակցությամբ ներդրումների ոլորտի ներկայացուցիչների հայաստանյան գործունեության համակարգման, ընկերությունների և ֆինանսական հաստատությունների միջև կապերի հաստատման և բաժնեմասնակցությամբ ֆինանսավորման մասին իրազեկվածության բարձրացման ու ներդրումների խթանման առումով:
Ֆինանսական հաստատությունները քննարկեցին Հայաստանում ներդրումային հնարավորությունները
Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդերը (ՓՁԱՖ) անցկացրեցին համաժողով՝ նվիրված Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման և ներդրումային խնդիրներին: Համաժողովի նպատակը միջազգային ներդրումային կազմակերպությունների և Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը և երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունների ու խնդիրների քննարկումն էր:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Նարեն Չանմուգամը, ՓՁԱՖ-ի գործադիր նախագահ և համահիմնադիր Հուբերտուս վան դեր Վաարտը, որոնք իրենց ելույթներում նշեցին, որ համաժողովը նպատակ է հետապնդում մասնակիցներին ներկայացնելու բաժնեմասնակցային ֆինանսավորման առանձնահատկությունները, ընթացակարգերը և այլընտրանքային ֆինանսավորման եղանակները: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատությունների, խորհրդատվական ընկերությունների, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի սկզբում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի հայաստանյան գրասենյակների, ինչպես նաև «Ամերիաբանկ»-ի ներդրումային բանկային ծառայության ներկայացուցիչները ներկայացրեցին Հայաստանում ծավալվող ներդրումային և ֆինանսավորման գործունեությունը, որին հետևեցին քննարկումներ ներդրումային նոր հնարավորությունների շուրջ: Համաժողովի մասնակիցները ծանոթացան նաև ՓՁԱՖ Կովկասի աճի ֆոնդի գործունեությանը, որը 2012 թվականից ներդրումներ է կատարում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ՓՄՁ-ներում: Ներկայացվեցին «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի կողմից ֆինանսավորված և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված «Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի ստեղծում» ուսումնասիրության արդյունքները: Մասնակիցները ծանոթացան նաև մասնավոր ընկերությունների և ներդրողների համագործակցության հաջողված պատմություններին:
Միջոցառումը լավ հնարավորություն էր բաժնեմասնակցությամբ ներդրումների ոլորտի ներկայացուցիչների հայաստանյան գործունեության համակարգման, ընկերությունների և ֆինանսական հաստատությունների միջև կապերի հաստատման և բաժնեմասնակցությամբ ֆինանսավորման մասին իրազեկվածության բարձրացման ու ներդրումների խթանման առումով: