Լրահոս

25.09.2013 21:16


Աշակերտը ծեծել է իրեն ուսմասվարի սենյակ տանող ուսուցչուհուն

Աշակերտը ծեծել է իրեն  ուսմասվարի սենյակ տանող ուսուցչուհուն

Իրավապահ մարմինները ճշտում են Ռուսաստանի Օմսկի մարզի Տավրիչեսկի շրջանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ մարզի ոստիկանության հերթապահ բաժանմունք է դիմել գիմնազիայի 1964թ. ծնված ուսուցիչը՝ հինգերորդ դասարանի աշակերտի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու փաստով։

Նախնական քննությամբ պարզվել է, որ դասի ժամանակ աշակերտը խախտել է կարգուկանոնը, դիտողություններին չի արձագանքել, կոպտել է, փորձել տապալել դասը: Ուսուցչուհին նրան հանել է դասասենյակից ուսմասվարի մոտ տանելու համար: Միջանցքում տղան մի քանի անգամ հարվածել է ուսուցչուհու ոտքերին՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնելով։

Ուսուցչուհուն բուժօգնություն է ցուցաբերվել հիվանդանոցում: Վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի համապատասխան փորձաքննությունից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը