Մի տաս տարի առաջ ընդդիմադիր թերթերը, որոնք 2008-ից հետո անհուն սիրով փարվեցին Սերժ Սարգսյանին եւ դարձան Բաղրամյան 26-ի քարոզչական «հարթավայրը»՝ այդ լրատվամիջոցները 2000-ականներին անխնա հեգնում եւ ծանակում էին երկրորդ նախագահին, ով հաճախ էր կարմիր ժապավեններ կտրում:
Ռոբերտ Քոչարյանն այդ տարիներին մասնակցում էր հսկայական շենք-շինությունների, խոշոր ձեռնարկությունների, հյուրանոցների, ռազմավարական ճանապարհների, կամուրջների եւ պողոտաների բացման արարողություններին, իսկ ընդդիմադիր թերթերին, ինչպես կատաղած ցուլերին գազազեցնում էին նրա կտրած կարմիր ժապավենները:
Այսօր, իհարկե, նույն «ընդդիմադիր» լրատվամիջոցները «չնկատելու» են տալիս, թե ինչով է զբաղված Սերժ Սարգսյանը կամ՝ ինչպիսի «օբյեկտների» բացման արարողությանն է մասնակցում: Այնպիսիների «կառույցների», որոնց «բացումներն» ասենք կարող են անել համանքի ղեկավարները կամ վարչության պետերը: Դրանցից ոչ ավելի բարձր կարգավիճակ ունեցող չինովնիկները:
Մինչդեռ, նրանց փոխարեն այդ գործն անում է Սերժ Սարգսյանը, ինչն իրոք, ծիծաղելի է:
Այսօր, օրինակ նա մասնակցել է Վեդի քաղաքի մշակույթի երկհարկանի տան բացման արարողությանը: Ընդ որում՝ դա ոչ թե նորակառույց է, այլ հիմնանորագված շինություն: Իսկ Այնթափում ծանոթացել է մանկապարտեզի հիմնանորագման աշխատանքներին:
Մի՞թե, սա զավեշտ չէ, երբ երկրի ղեկավարը հասնում է Արարատի մարզ, որպեսզի ներկա գտնվի «ռեմոնտի» ավարտական աշխատանքներն ազդարարող միջոցառմանը:
Երեւի, շուտով, երբ այստեղ բացվեն կարուձեւի կամ երգի-պարի խմբակներ, դրանց բացմանն էլ կմասնակցի:
Իսկ օրեր առաջ, սեպտեմբերի 20-ին Սերժ Սարգսյանն հասավ Շիրակի մարզ, որպեսզի մասնակցի Գյումրու երաժշտական դպրոցի բացման արարողությանը, որի կառուցմանը կառավարությունը որեւէ մասնակցություն չի ունեցել: Ի դեպ, այդ օրը նա նաեւ ծանոթացավ ինչ-որ պստիկ ճեմափողոցի հիմնանորագման ուղղությամբ իրականացված աշխատանքներին եւ ներկա եղավ «Խաչքարերի պուրակի» բացման արարողությանը: Նրա այցի «թագը» դարձավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հանդիպելը, ինչի համար նա 120 կիլոմետր էր կտրել։
Իսկ դրանից մեկ օր առաջ՝ հիշում եք՝ մասնակցեց մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը (ավելի վաղ ներկա էր ոստիկանության կենտրոնական բաժնի շենքի բացմանը):
Այսինքն՝ ոստիկանության բազմաթիվ վարչություններից մեկի շենքի բացմանը: Մի արարողություն, որին առավելագույնը իր ներկայությամբ պետք է «պատվեր» ոստիկանության պետը կամ նրա տեղակալներից մեկը:
Կամ՝ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հերթական «կարեւոր» բացման արարողությունը, ինչին եւս շտապեց մասնակցել Սերժ Սարգսյանը:
Խոսքը Ճարտարագիտական համալսարանի Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման արարողության բացման արարողության մասին է:
Կարծես՝ Աշոտյանի նախարարության ԲՈՒՀ-ական խնդիրներով զբաղվող վարչության պետի ներկայությունը այդ լաբորատորիաների բացմանը բավարար չէր, եւ պետք է անպայման արարողության ներկա լիներ ինքը՝ Սերժ Սարգսյանը:
Դե, հիշում եք, ավելի վաղ Տիգրան Սարգսյանն էլ հասավ Արմավիրի մարզի գյուղերից մեկը, որպեսզի մասնակցի գյուղական փոքրիկ ամբուլատորիայի բացման արարողությանը (ավելի ճիշտ՝ «ռեմոնտի» բացմանը):
Ասում են, վարչապետը պատրաստվում է նաեւ մասնակցել հարեւան գյուղի գոմի բացման արարողությանը
Մի խոսքով, անցած 5 տարիներին սրանց «կառուցածը» սա է:
Չի բացառվում, որ առաջիկայում ականատես կլինենք, թե ինչպես են Սերժ եւ Տիգրան Սարգսյանները «բացում» դպրոցների հանրապետական տնօրենների՝ իրենց դպրոցներում ստեղծած «կուսակցական անկյունը»: Հերթով ներկա կգտնվեն նման «անկյունների» բացման արարողություններին՝ ցույց տալով, որ երկրում, այնուամենայնիվ, ինչ-որ բան է «ստեղծվում»:
Բայց դե նրանց էլ կարելի է հասկանալ. «նյուվասյուկիզմի» փուլը անցավ, Իրան–Հայաստան երկաթգծից լուր չկա, նոր ատոմակայանը չի կառուցվել, Ջերմուկի մոծակների դեմ պայքարը չնպաստեց այդ քաղաքի՝ միջազգային առողջարանային կենտրոն դառնալուն, Գյումրիի տեխնոպարկից միայն «բարի» հուշեր և «լվացված» գումարներ մնացին, իսկ Դիլիջանում ֆինանսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը ոչ մի կերպ չի կայանում։
Այս պայմաններում, իրոք որ, մնում է գոմի բացմանը մասնակցելը, մանավանդ որ կովերի որոշ հատվածների հիգիենայի մասով վարչապետն ահագին բան կունենա ասելու։
Իրոք, շատ մազալու է

Կիմա Եղիազարյան