Աշխարհ

26.09.2013 10:08


Իրանն ու «վեցնյակը» կքննարկեն միջուկային քաղաքականության վերաբերյալ հարցեր

Իրանն ու «վեցնյակը» կքննարկեն միջուկային քաղաքականության վերաբերյալ հարցեր

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա)՝ «վեցնյակի» արտգործնախարարները Նյու Յորքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ կբանակցեն իրանական միջուկային ծրագրի շուրջ։

Հանդիպը կկայանա այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Այս մասին հայտնում է«ՒՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Նախօրեին Զարիֆը լրագրողներին հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության գալու հարցում հանդիպումից ակնկալում է առաջխաղացում։

Այս խորագրի վերջին նյութերը