Հյուսիս-հարավ մայրուղու պատճառով մի շարք տարածքներ ընկել են «հանրային գերակա» շահի տակ
Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 26-ին կայանալիք կառավարության նիստին է ներկայացնելու մի նախագիծ, որով առաջարկվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել:
Նախագիծը սահմանում է, որ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, սեփականության oտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը` 2013 թվականի դեկտեմբերի 30-ն է, իսկ սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն է:

Մանրամասներն ilur.am–ում