Աշխարհ

26.09.2013 10:21


Սահակաշվիլի. «Կարծում եք՝ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը հաղթանակի՞ Ադրբեջանի հետ հակամարտությունում»

Սահակաշվիլի. «Կարծում եք՝ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը հաղթանակի՞ Ադրբեջանի հետ հակամարտությունում»

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, չորեքշաթի ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, հատկապես անդրադարձել է տարածաշրջանում Ռուսաստանի դերի գնահատմանը և նրա ճնշմանը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, այդ թվում՝ Վրաստանի վրա։

«Կարծում եք՝ Պուտինն ուզում է, որ Հայաստանը հաղթանակի՞ Ադրբեջանի հետ ունեցած կոնֆլիկտում։ Ո՛չ։ Դա չափազանց կուժեղացներ Հայաստանին ու կդարձներ պոտենցիալ անկախ։ Թե՞ հակառակն եք մտածում՝ Մոսկվան ուզում է, որ Բաքուն առավելություն ունենա Երևանի նկատմամբ,–ասել է Սահակաշվիլին՝ ակնարկելով ԼՂ հակամարտությունը,– ո՛չ։ Նրանք չեն ուզում, որ ընդհանրապես որևէ մեկը հաղթանակի այդ հարցում. հենց կոնֆլիկտն է նրանց նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին անկախանալ՝ այդպիսով արգելելով նրանց ինտեգրմանը Եվրամիությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը