Վիտալի Չուրկինը «զառանցագին մտորումների հավաքածու» է որակել Սահակաշվիլու ասածները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ելույթի մեծ մասը Ռուսաստանի դերի գնահատումն էր տարածաշրջանային հարցերում։ «BBC»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը Սահակաշվիլու ելույթի ժամանակ՝ ի նշան անհամաձայնության այն գնահատականների, որ Սահակաշվիլին հնչեցրել է Գլխավոր ասամբլեայի ամբիոնից:
Իր ելույթում Սահակաշվիլին կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի իշխանություններին և նրանց վարած արտաքին քաղաքականությունը: Ըստ նրա՝ Ռուսաստանը շահագրգռված չէ իր հարևանների կայունությամբ. այդ դեպքում նախկին ԽՍՀՄ երկրներն անկախ կդառնան և կսկսեն մերձենալ ԵՄ-ի հետ:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը «զառանցագին մտորումների հավաքածու» է որակել Սահակաշվիլու ասածները, իսկ ռուսական ԶԼՄ-ն էլ առաջարկել է ստուգել Վրաստանի նախագահի հոգեկան առողջությունը: