Լրահոս

26.09.2013 11:52


Կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

Կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Լենինգրադյան 52 հասցեում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը:

2004թ. փետրվարի 19-ին քաղաքակիրթ հանրությունը ցնցվեց, երբ Բուդապեշտւմ ադրբեջանցի տականքը գիշերով, քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Մեր ազգը ծնում է հերոսներ, ինչպիսին էր Գուրգեն Մարգարյանը, ով սպանվեց հայ լինելու համար: Նա պրոֆեսիոնալ սպա էր և բարձր էր պահում հայ մարդու, հայ զինվորի պատիվը: Սեպտեմբերի 11-ին կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, որը կրկին անգամ բոլորին և միջազգային հանրությանն ի ցույց կդնի ադրբեջանցու նողկալի տեսակն ու հայի` քաջ, անկոտրուն, վճռական, պահանջատեր ու արդար դատավճիռ իրականացնող ազգի տեսակը:

Հ.Գ. Լինենք միասնական և սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ներկա գտնվենք այս կարևոր արարողությանը:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը