Լրահոս

26.09.2013 12:33


Վարչապետ. «Պետական ծառայողների համար ուզում ենք հասանելի դարձնել բնակարանները»

Վարչապետ. «Պետական ծառայողների համար ուզում ենք հասանելի դարձնել բնակարանները»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, թե մշակվում է ծրագիր, որով պետական ծառայողների համար հասանելի կլինի բնակարանների ձեռքբերումը:

«2014 թ-ից պետական ծառայողների համար ուզում ենք հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիփոթեքային վարկերով ձեռք բերել բնակարաններ։ Մենք պատրաստ ենք պետծառայողներին տրամադրել 30%-ի չափով պետական երաշխիք, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30%-անոց կանխավճար»,- նշել է վարչապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը