Աշխարհ

21.07.2009 15:46


Իրանը կմասնակցի՞ Nabucco-ին

Իրանը կմասնակցի՞ Nabucco-ին

Իրանական ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Ազիզոլլահ Ռամեզանին կանխատեսում է, որ Nabucco գազատարի անդամ երկրները խնդրելու են Իրանին միանալ նախագծին, ինչը պայմանավորված կլինի ծրագրի մատակարարների սակավությամբ: Այդ մասին հաղորդում է Press TV -ն։ Հնարավոր է, որ Nabucco-ի պայմանագիրը ստորագրած երկրները հրավիրեն Իրանին՝ մասնակցելու գալիք բանակցություններին, քանի որ ԵՄ չի կարող «աչք փակել տարածաշրջանում գազի համագործակցության ոլորտում Իրանի դերի վրա»,- ասել է Ազիզոլլահ Ռամեզանին:

Միաժամանակ Eurasia.Net -ը  նշում է, որ Իրանը համաձայնել է մեծացնել թուրքմենական գազի գնումը տարեկան 8 մլրդ խմ-ից մինեւ 14 մլրդ խմ: Դրանով Թեհրանը քայլեր է ձեռնարկում՝ փոքրացնելու իր զգայունությունը թուրքմենական ճնշող մարտավարության նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը