Լրահոս

26.09.2013 14:30


ԱԶԲ-ի հետ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում է

ԱԶԲ-ի հետ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ միջազգային աուդիտորի կողմիցկատարված նախնական ուսումնասիրության արդյունքները, հիմնական խնդիրներն ու դրանց հետ կապվածմտահոգությունները:

Մասնավորապես, միջազգային աուդիտոր Սեմ Գուպտան նշեց, որ հիմնական խնդիրները կապված ենաշխատանքների ավարտման ժամկետի և բետոնի որակի հետ: Նրա խոսքով՝ որոշ մտահոգություններ կան բետոնիխառնուրդում խոնավության քանակի հետ, ինչը կրկին պետք է ուսումնասիրվի:

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքների համար՝ նշելով, որ դրանք գրեթեհամապատասխանում են նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներին:

Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրեց, որ ծրագրի հարավային մասի` Արտաշատ-Քաջարան հատվածիտեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման և մոտ 60 կմ հատվածի մանրամասննախագծման, ինչպես նաև Տրանշ 3-ի շրջանակներում ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվելիքաշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ընտրության մեխանիզմներըհավանություն են ստացել ԱԶԲ-ի կողմից: Կառավարման խորհրդին ներկայացնելուց հետո հոկտեմբերի սկզբինկհայտարարվի միջազգային մրցույթ:

Գագիկ Բեգլարյանը նկատեց, որ ԱԶԲ-ի հետ երկար ժամանակ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են:Հանդիպման ընթացքում Պրիանկա Սենեվիրանտեն խնդրեց նախարարության աջակցությունը՝ կապված հողերիօտարման գործընթացի արագացման հետ, նշեց, որ այդ խնդիրը խոչընդոտներ է առաջացնում Երրորդ տրանշիշինարարության մեկնարկի համար:

Նախարարն ընդգծեց, որ հողերի օտարման գործընթացում կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչներիհետ, սակայն վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի այն արագացնելու համար:

Հանդիպման ավարտին Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ուսումնասիրություններ ենկատարվելու բետոնի պատրաստման համար օգտագործվող հումքի քարհանքերում և այն գործարաններում, որտեղպատրաստվում է բետոնը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը