Լրահոս

26.09.2013 16:48


Ֆրանսիացի ալպինիստը Մոնբլան լեռան գագաթին 246 հազ եվրո արժողությամբ գանձեր է գտել

Ֆրանսիացի ալպինիստը Մոնբլան լեռան գագաթին 246 հազ եվրո արժողությամբ գանձեր է գտել

Ֆրանսիացի ալպինիստը Մոնբլան լեռան գագաթին 246 հազ եվրո արժողությամբ գանձեր է գտել, որոնք սառույցի տակ են մնացել շուրջ 50 տարի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Հայտնաբերած թիթեղյա տուփը, որը լի է եղել զմրուխտով, սուտակով և սափֆիրով, ալպինիստը հանձնել է տեղի իրավապահ մարմիններին, որոնք բարձր են գնահատել երիտասարդի այդ քայլը։

Ըստ «Ֆրանս պրեսի»՝ դժվար չի եղել որոշել՝ ինչպես են թանկարժեք քարերը հայտնվել լեռան վրա. քարերով լի ծրարների վրա դրոշմված է եղել «Պատրաստված է Հնդկաստանում» կնիքը։ 1950 և 1966թթ. Մոնբլան լեռան վրա խոշտանգվել էր հնդկական երկու օդանավ, և մինչ օրս այնտեղ թաղված են ինչպես մարդկային մարմինների մնացորդներ, այնպես էլ կործանված ինքնաթիռների մասեր։

Համաձայն ֆրանսիական օրենքի՝ գանձ գտնողը կարող է դրանք իրեն պահել, եթե, իհարկե, գոյություն չունեն ո՛չ դրա տերը, ո՛չ էլ ժառանգները։ Ներկայումս ֆրանսիական իշխանությունները կապ են հաստատել իրենց հնդիկ գործընկերների հետ թանկարժեք քարերի նախկին տիրոջը գտնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը