Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:
Վարույթի ընթացքում հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, ինչպես գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի եւ դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայությունը, ինչպես նաեւ ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը եւ լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:
Նույն որոշմամբ Հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ը, հղում կատարելով hetq.am և ilur.am կայքերի հրապարակումներին՝ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և պարզել հրապարակումներում շրջանառվող տեղեկությունների իսկությունը՝ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի ոլորտում որոշակի բիզնես շահերի առկայության հետ:
Տարոն Մարգարյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել