Լրահոս

21.07.2009 16:14


Դավիթ Հակոբյան. «Նախահարձակ և պարտվող Ադրբեջանը բանակցող կողմ լինել չի կարող»

Դավիթ Հակոբյան. «Նախահարձակ և պարտվող Ադրբեջանը բանակցող կողմ լինել չի կարող»

-Հարկավոր են նոր դիվանագիտական ուղեղներ։ Անհրաժեշտության դեպքում նախագահի առջև դրված է խնդիր. նախագահը հրաժարական է տալիս, եթե Հայաստանն է շարունակելու բանակցային գործընթացները։ Եթե նախագահը չի ուզում թողնել իր պաշտոնը, ապա նա պարտավոր է բանակցային գործընթացում Հայաստանի տեղը զիջել Լեռնային Ղարաբաղին,-«7օր»-ի հետ զրույցում ասել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը ու նշել, որ նախագահի հրաժարականի դեպքում ինքը կառաջադրի իր թեկնածությունը։

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ում տարածքները հանձնելու վերաբերյալ խմորումներ կան, և մեծամասնությունը չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նման է մտածում, Դ. Հակոբյանն ասել է.

-7 գավառների պատմաբարոյաիրավագիտական հիմնավորվածությունը տվել է միայն մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ուրիշ ոչ մի Սեֆիլյան Ժիրայր, թող նրանք զենքը ձեռքին պայքարեն։ Տալ 7 գավառները, նշանակում է տալ Սովետական Ղարաբաղը։ Արցախյան հիմնահարցի այս փուլն այլևս դիավանագիտական առումով շահարկման առարկա լինել չի կարող։ Ես դիվանագետ եմ, ազգի ուղեղներից եմ, ոչ թե զինվորներից։ Ես զինվորն եմ դիվանագիտական ֆրոնտի։ Ես եմ, որ ասել եմ, թե դիվանագիտությունն անհրաժեշտ է 180 աստիճանով շրջել. քաղաքական դիվանագիտությունից անցում կատարել ռազմական դիվանագիտության, որովհետև նախահարձակ և պարտվող Ադրբեջանը բանակցող կողմ լինել չի կարող։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը