Լրահոս

27.09.2013 10:25


Այսօր Տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի նիստ և բողոքի գործողություն

Այսօր Տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովի նիստ և բողոքի գործողություն

Այսօր՝ ժամը 17:00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենալու Հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագնի ձևավորման հարցով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ սեպտեմբերի 24–ի որոշմամբ ձևավորված հանձնաժողովը ղեկավարում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, իսկ այնտեղ ընդգրկված են այնպիսի անձինք, ինչպիսին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն է (ում հրաժարականի պահանջով քաղաքապետարանի դիմաց շուրջ 2 ամիս է՝ նստացույց է իրականացվում), կամ էլ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանը (ով դասադուլ հայտարարած ցուցարարների դեմ «ախալքալաքցիների զորքն» էր հանում)։

Ի դեպ, ժամը 16:00-ից էլ տրանսպորտի սակագնի թանկացմանը դեմ արտահայտվող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն են իրականացնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը