«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները տրանսպորտի հարցով հանրային հանձնաժողով են ստեղծում
Նախաձեռնում ենք հանրային հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար։ Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով տրանսպորտի ուղեվարձի ձևավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման և առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական և ձևական հանձնաժողովի մաս կազմել և նախաձեռնում ենք իրական հանրային շահը պաշտպանող հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդիրներով զբաղվելու համար: Հանրային հանձնաժողովում բաց սկզբունքով կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղևորափոխադրողներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ևս հրաժարվել են մասնակցել Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովին` հղում անելով ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման անօրինականությանը, հանձնաժողովի կեղծ լինելու հանգամանքին և ժողովրդի ծանր սոցիալական վիճակին:
Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով և ուղեվարձի թանկացման հարցով, հրավիրում ենք հանրային հանձնաժողովի ստեղծման մասին հանրային քննարկման, որը կկայանա Մաշտոցի պուրակում ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:30-ին: «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներ
«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները տրանսպորտի հարցով հանրային հանձնաժողով են ստեղծում
Նախաձեռնում ենք հանրային հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար։
Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով տրանսպորտի ուղեվարձի ձևավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման և առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական և ձևական հանձնաժողովի մաս կազմել և նախաձեռնում ենք իրական հանրային շահը պաշտպանող հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդիրներով զբաղվելու համար: Հանրային հանձնաժողովում բաց սկզբունքով կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղևորափոխադրողներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ևս հրաժարվել են մասնակցել Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովին` հղում անելով ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման անօրինականությանը, հանձնաժողովի կեղծ լինելու հանգամանքին և ժողովրդի ծանր սոցիալական վիճակին:
Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով և ուղեվարձի թանկացման հարցով, հրավիրում ենք հանրային հանձնաժողովի ստեղծման մասին հանրային քննարկման, որը կկայանա Մաշտոցի պուրակում ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:30-ին:
«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներ