Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր 40 րոպե ուշացումով սկսեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք aravot.am–ից։
Սուրենյանցը մեղադրվում է տուժող Հեղինե Սարգսյանից 530 հազար ՀՀ դրամ խարդախությամբ վերցնելու համար։ Դատարան էին ներկայացել դատախազ Հայկ Մովսիսյանը, 2 վկա և տուժողը՝ Աշտարակից Հեղինե Սարգսյանը։
Նախագահողը տեղեկացրեց, որ դատական նիստը ուշ սկսելու պատճառը կապված է եղել ամբաստանյալի դատարան չներկայանալու հետ։
Մեղադրող Հայկ Մովսիսյանը ասաց, որ ամբաստանյալի չներկայանալը հարգելի չէ, միջնորդեց հայտարարել հետախուզում և ապա փոխել խափանման միջոցը և կալանավորել։
Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի հետ կապված որոշում կայացնելու։
Սուրեն Սուրենյանցին հնարավոր է՝ կալանավորեն

Մանրամասները՝ aravot.am–ում։
7or.am