Լրահոս

27.09.2013 11:44


Խոսրովի արգելոցն ամենևին էլ արգելոց չէ

Խոսրովի արգելոցն ամենևին էլ արգելոց չէ
Խոսրովի արգելոցի խնդիրների մասին շատ է խոսվում՝ որսագողություն (այդ թվում` Կարմիր գրքում գրանցված կենդանիների որս), տարածքի ոչ լիարժեք պահպանություն, անարդյունավետ կառավարում, սահմանների ճշգրտում, աշխատակիցների և ֆինանսական միջոցների պակաս, գիտական հետազոտությունների բացակայություն, անասունների արածեցում և այլն։ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողները հայտնաբերել են Խոսրովի արգելոց մուտք գործելու այլընտրանքային ճանապարհ, որով արգելոց կարող են մուտք գործել բոլոր այն մեքենաները, որոնց տերերը գիտեն թաքցված բանալու տեղը։ Նույնը հաստատել են նաև շրջակա գյուղերի բնակիչները, ովքեր նշել են, որ սա է այն ճանապարհը, որով սովորաբար արգելոց են մուտք գործում որսագողերը կամ, իրենց իսկ բնորոշմամբ, ջոջերը։ Անհիմն չեն մտահոգությունները, որ Խոսրովի արգելոցն ամենևին էլ արգելոց չէ, ու եթե ամենաթողությունը շարունակվի, իսկ Բնապահպանության նախարարությունը համապատասխան ձևով չարձագանքի այս տեսանյութում ներկայացված փաստերին, ապա Հայաստանի Կարմիր գիրքը շուտով կարելի է դեն նետել։
Այս ռեպորտաժի հեռարձակումից ընդամենը 2 օր անց ցավալի դեպք է գրանցվել արգելոցում՝ սեպտեմբերի 25-ի՝ լույս 26-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ սպանվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Գառնիի ուղեփակոցի տեսուչ, 1963 թվականին ծնված Մխիթար Վիրաբի Սեդրակյանը:

Մանրամասները տեսանյութում՝ http://www.youtube.com/watch?v=EX1pt_XUFS4&feature=youtu.be

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Այս խորագրի վերջին նյութերը