Երբ Թուրքիայի նախագահ Գյուլը Սարգսյանի հրավերով եկավ Հայաստան, հաճելի շոկ ապրեց, քանզի «նախաձեռնողական» գործընկեր էր գտել։ Նրա մտքով չէր անցնի, որ ՀՀ նախագահը դրականորեն կարձագանքի Թուրքիայի՝ Ղարաբաղի խնդրի լուծմանը օժանդակություն ցուցաբերելու առաջարկին։
«Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից։ Եվ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում Թուրքիայի այդ առաջարկի մեջ»,– հայտարարել էր Ս. Սարգսյանը։
Սարգսյանը, փաստորեն, այնքան էր տարվել «ֆուտբոլային» դիվանագիտության արտաքին փայլն ապահովելու գործով և ներքին լեգիտիմության բացն արտաքինով կոմպենսացնելու խնդրով, որ կոպիտ սխալ թույլ տվեց և Թուրքիային լեգիտիմ հնարավորություն տվեց միջամտել ու Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների հետ քննարկել Ղարաբաղի հարցը՝ լոբբինգ անելով Ադրբեջանի օգտին։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունն ի վերջո բերեց այն բանից, որ բոլորը մոռացան հայ–թուրքական սահմանների բացման մասին և լծվեցին Ղարաբաղի խնդրի կարգավորման գործին՝ բնականաբար Ադրբեջանի պահանջները բավարարելու ձգտմամբ, քանզի Թուրքիան ցանկություն էր հայտնել սահմանը բացել միայն Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո։ Իսկ «կարգավորում» ասելով մեր հարևանը նկատի ուներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելը։
Հայ–թուրքական գործընթացն այնպես շաղկապեց սահմանների բացման հարցը Ղարաբաղի խնդրի հետ, որ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան Ղարաբաղի հարցում «նախաձեռնողական» դառնալը, ինչն անխուսափելիորեն բերելու էր Ղարաբաղի ու Հայաստանի կորստին։ Լավ էր, որ փրկության հասան Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նրանք իրենց էշությամբ ու ագահությամբ ստիպեցին Սարգսյանին «ստոպ» տալ «նախաձեռնողականությանը»։
Ալիևը Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ 10 նոր պահանջ ներկայացրեց Հայաստանին (իսկ դա նշանակում է, որ հին պահանջները Սարգսյանի կողմից ընդունվել էին արդեն և Ալիևն անցել էր Հայաստանի տարածքներին), ինչը Սարգսյանն ընդունել չէր կարող ոչ թե պետական մտածողությունից ու հայրենասիրությունից ելնելով, այլ աթոռը կորցնելու վախից։ Արդյունքում ստացվեց, որ Ալիևն ու Էրդողանն իրենց նոր պահանջներով ստիպեցին Սարգսյանին հետ քաշվել, մինչդեռ հին պահանջների բավարարումն էլ բավարար էր նորին հասնելու համար։ Այդպիսով մեր հարևան երկրների պաշտոնյաները, ակամայից, դարձան ՀՀ ու ԼՂՀ անվտանգության երաշխավորները։
Մինչև այդ, ելնելով Ռուսաստանի շահերից, Հայաստանի օգտին հենց Ստամբուլում հայտարարություն էր արել Պուտինը, ով հայտարարել էր, թե «ֆուտբոլային» գործընթացը որևէ կերպ չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի լուծման հետ։ Այդ հայտարարության գինը ՌԴ ռազմաբազաների տեղակայումը ՀՀ–ում 49 տարով երկարաձգելն էր։ Այդ ամենը չէր լինի, եթե Սարգսյանն այդքան «նախաձեռնողական» չդառնար՝ տնաբույծ «արևմտամետների» և մոլի ռուսաֆոբների բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։
«ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում մենք պետականությունը կորցնելու վտանգի առջև էինք կանգնած, բայց հանգամանքների ու այլոց շնորհիվ գլուխներս ժամանակավորապես պրծացրեցինք՝ տալով հետևյալ կորուստները.
1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանվեց օրակարգից,
2. Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում և արդյունքում Ադրբեջանը է՛լ ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը՝ ներկայացնելով նոր պահանջներ և հրաժարվելով նախկինում ստանձնած բոլոր պարտավորություններից,
3. Հայաստանում օտար զորքերի ներկայությունը երկարաձգվեց կես դարով։
Սերժ Սարգսյանի և «արևմտամետների» համար, սակայն, դաս չեղավ այս ամենը։ Սարգսյանը վերարտադրվելու խնդիր ուներ և կրկին ապավինում էր արտաքին ուժերին։ Նախաձեռնվեց «Ֆուտբոլային դիվանագիտություն–2»–ը, այն է՝ ԵՄ–ի հետ ասոցացվելու գործընթացը։ Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվային խոստացվել էր ճիշտ հակառակը։
Բոլորին «այո» ասելու քաղաքականությունը բերեց մի այնպիսի վիճակի, որ Հայաստանը դարձավ կռվախնձոր գերտերությունների ձեռքում։ Մենք հայտնվեցինք 1920 թ. վիճակում և մոտ էինք տխրահռչակ Սևրի դաշնագրի պես մի բան կնքելու արկածախնդրությանը։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ իր «արևմտամետ» քաղաքականությամբ Սարգսյանը նպաստեց ռուս–ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանն ու պատերազմի վերսկսման վտանգին։ Եվ դա այն դեպքում, երբ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բալանսը կտրուկ խախտվել է հօգուտ Ադրբեջանի, քանզի Հայաստանում տեղի ունեցած տնտեսական «բարեշրջումների» արդյունքում մեր երկրի վիճակը վատացել է, տեղի է ունեցել սարսափելի չափերի հասնող արտագաղթ և պաշտպանական հնարավորությունների թուլացում։
Եթե ՀՀ–ն ԵՄ–ի հետ գնար այդ աստիճանի խորացված համաձայնության, ապա ՌԴ–ին այլ բան չէր մնա, քան իր շահերից ելնելով լեզու գտնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ինչին 1994թ. զինադադարից հետո երազում էին հասնել մեր ոխերիմ հարևանները։
Սարգսյանը, փաստորեն, իր «նախաձեռնողականությամբ» նպաստեց մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների նպատակների իրականացմանը։ Բայց կրկին բախտներս բերեց։ Պուտինը, ՌԴ շահերից ելնելով, ստիպված եղավ հետ պահել Սարգսյանին Վիլնյուսից, ինչը նշանակում է, որ գոնե ժամանակավորապես ՀՀ–ն խուսափել է պատերազմի ու պարտվելու վտանգից։
Տնաբույծ «արևմտամետների» բացականչությունների, ռուսատյացների հիստերիկ ոռնոցների և «ընդդիմադիր» գործիչների ոգևորիչ ծափահարությունների ներքո Սերժ Սարգսյանն իր «Ֆուտբոլային դիվանագիտություն -2»–ով մեզ տարավ դեպի Մաքսային միություն։
Մեր բոլոր այն զգուշացումները, որ ՀՀԿ ղեկավարի «արևմտամետությունը» Հայաստանը դարձնելու է ռուսական գուբերնիա, ընդունվում էին որպես ռուսամետության դրսևորում։ Ստացվում է, որ այդ մարդկանց համար Հայաստանը մի տարածք է, որն ընդամենը պետք է արտաքին կողմնորոշում ունենա։ Ընդ որում՝ նրանք, ովքեր «արևմտամետ» կողմնոշորում են որդեգրում՝ իրենց համարում են առաջադեմ։ Իրականում՝ Հայաստանի «արևմտամետներն» ու «ռուսամետները» նույն մեդալի տարբեր կողմներն են ու խորը հակաանկախականներ։ Հայաստանակենտրոնությունը խորթ է նրանց համար, քանզի հազարամյա ստրուկը նստած է նրանց մեջ և վերահսկում է ամեն ինչ։
«Արևմտամետների» արկածախնդրության արդյունքում մենք կարող էինք զրկվել պետականությունից, բայց առայժմ փրկվել ենք այլ պետությունների ղեկավարների շնորհիվ։
Բայց ինչքա՞ն կարելի է այսպես ապրել։ Ինչքա՞ն կարելի է հույսը դնել էրդողանների ու ալիևների էշության ու ագահության, ինչպես նաև Պուտինի վրա։
Ո՞ւմ է պետք այն նախագահը, որին Կրեմլում նվաստացնում են, ընդ որում՝ նվաստացողի մազոխիստական նախաձեռնությունը հաշվի առնելով։
Ինչու՞ պետք է ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխավորները դառնան Էրդողանը, Ալիևն ու Պուտինը։ Չէ՞ որ մի օր նրանք կարող են այլ կերպ մտածել կամ հանգամանքներն այլ կերպ կարող են դասավորվել։ Մենք հո չե՞նք կարող ամեն անգամ պետական մեքենան վթարի ենթարկել, իսկ հետո հույս ունենալ, որ միևնույն է աշխարհը թույլ չի տա, որ կործանվենք։
Այնպես որ իշխանափոխությունն արդեն ազգային անվտանգության ապահովման գլխավոր միջոցն է դարձել։ Դա այն անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է, որը մեզ շանս կտա շտկել դրությունը երկրի ներսում, ինչպես նաև նորմալ հարաբերություններ հաստատել Արևմուտքի և արժանապատիվ ձևով շփվել ՌԴ–ի հետ, այլ ոչ թե կորցնել առաջինի վստահությունն ու արժանանալ երկրորդի արհամարհանքին։
Հայաստանի անվտանգության երաշխավորները

Կորյուն Մանուկյան