ԼՂ կարգավորման հարցում ՍԴՀԿ անդամները տարաձայնություն ունեն
-Մենք Ադրբեջանին ոչ մի թիզ հող չունենք հանձնելու։ Հանձնել, նշանակում է կորցնել Հայաստանը,- նախօրեին հայտարարել էր ՀայաստանումՍոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։
Փոխարենը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այս հարցի կապակցությամբ իր տեսակետը հայտնելով՝ «7օր»-ին ասել է, որ պետք է առաջնորդվել այսօր ստեղծված իրավիճակով, ըստ որի՝ նոր պատերազմից և մեծ կորուստներից խուսափելու համար պետք է որոշ զիջումների գնալ՝ ԼՂՀ-ի անկախության կարգավիճակն ստանալու դիմաց։
-Դա միանշանակ անընդունելի է,- ասել է Վ. Շիրխանյանը՝ հավելելով, որ ինքն իր անձնական տեսակետն է հայտնում, Լ. Սարգսյանը՝ իր։ Իսկ ՍԴՀԿ-ի դիրքորոշումը կհայտնի կենտրոնական վարչությունը, որը գտնվում է արտասահմանում։
-ՍԴՀԿ-ն ազգային կուսակցություն է, և այդ կուսակցությունում որևէ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող։
ԼՂ կարգավորման հարցում ՍԴՀԿ անդամները տարաձայնություն ունեն
-Մենք Ադրբեջանին ոչ մի թիզ հող չունենք հանձնելու։ Հանձնել, նշանակում է կորցնել Հայաստանը,- նախօրեին հայտարարել էր Հայաստանում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։

7or.am