Ստամբուլում կրակահերթ են բացել Էրդողանի թիկնապահների վրա
«Голос России»–ի փոխանցմամբ՝ Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնազորի ճանապարհը բացող իրավապահ մարմինների վրա։ Պատահարը եղել է այն ժամանակ, երբ Էրդողանը պատրաստվում էր Սաբիխի Գյոկչեն միջազգային օդակայանից ստամբուլյան իր նստավայր մեկնել։ Անհայտ անձինք թիկնապահների դեմ հրաձգություն են սկսել Աթաթուրքի կամրջի մոտ։ Միջադեպի պատճառով Ստամբուլ տանող թիկնազորի ճանապարհը փոխվել է։ Կրակահերթի վայրում ընդամենը յոթ պարկուճ է հայտնաբերվել։ Զոհեր չկան։ Ականատեսների խոսքերով՝ կամրջի տարածքը շրջափակված է. ժամանել են մեծ քանակությամբ զրահավորված ոստիկաններ։