Լրահոս

21.07.2009 17:33


Կիրո Մանոյան. «Խորհրդաժողովը ֆինանսավորել է «Փյունիկ» հիմնադրամը, որի անդամն է նաև Սերժ Սարգսյանի եղբայրը»

Կիրո Մանոյան. «Խորհրդաժողովը ֆինանսավորել է «Փյունիկ» հիմնադրամը, որի անդամն է նաև Սերժ Սարգսյանի եղբայրը»

-Խորհրդաժողովը ֆինանսավորել է «Փյունիկ» հիմնադրամը, որի անդամն է նաև Սերժ Սարգսյանի եղբայրը: Նա, կարծեմ, հոգաբարձուների խորհրդի անդամ է,- «7օր»-ին ասել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ինչ վերաբերում է ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովին ընդունված բանաձևը «լղոզված» է, ինչը Դաշնակցության պարագայում զարմանալի է, ապա Կիրո Մանոյանն ասել է.

-Ինչպես երեկ, այսօր էլ Դաշնակցության համար փաստացի սահմանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են, այդ իսկ պատճառով տարբերակում չի դրվում՝ ազատագրվա՞ծ տարածք, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք։ Բոլորը Արցախ են՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածք։ Երբ խոսվում է փոխզիջման մասին, խոսքը տարածքի մասին չէ։ Չեմ հասկանում այն տրամաբանությունը, որ հրապարակավ պետք է հայտնենք, թե ինչ ենք զիջում։ Թե փոխզիջումը որն է, պետք է որոշվի բանակցությունների ժամանակ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը