Լրահոս

27.09.2013 15:59


«Միսս աշխարհ–2013» մրցույթն էականորեն կտարբերվի նախորդներից

«Միսս աշխարհ–2013» մրցույթն էականորեն կտարբերվի նախորդներից

Շաբաթ օրն ավելի քան 180 հանրապետությունների հեռուստադիտողներ ուղիղ եթերում կդիտեն աշխարհի ամենահայտնի մրցույթներից մեկի՝ «Միսս աշխարհի» եզրափակիչ փուլը, որն այս տարի կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում։ Արդեն 63–րդ անգամ անցկացվող այս մրցույթին կմասնացեն 130 երկրներից ընտրված գեղեցկուհիներ։ Այս տարվա «Միսս աշխարհը», սակայն, էականորեն տարբերվում է նախորդներից։ Դեռ հունիսին կազմակերպիչները հայտարարել էին, որ հրաժարվում են գեղեցկուհիների՝ ներքնազգեստներով ավանդական ցուցադրումից՝ չվիրավորելու համար ինդոնեզյան մահմեդականների զգացումները։

«Մենք հարգում ենք մրցույթին մասնակցող բոլոր երկրներին»,–հայտարարել էր «Միսս աշխարհի» կազմակերպիչներից Ջուլյա Մորլին։ Ներքնազգեստին փոխարինել են ինդոնեզիական էթնիկական նախշերով պատված քաթանի երկար կտորները։ Այդուհանդերձ, անգամ այդ փոխզիջումը չի գոհացրել մահմեդական ներկայացուցիչներին. նրանք պահանջել են մրցույթը նախատեսված վայրից՝ Ջակարտայից տեղափոխել Բալի, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հինդուիզմի հետևորդ է։

Այս խորագրի վերջին նյութերը