Լրահոս

27.09.2013 16:24


Վաղը տեղի կունենա ադրբեջանցի գործընկերոջ կողմից դաժանորեն սպանված հայ սպայի կիսանդրու բացումը

Վաղը տեղի կունենա ադրբեջանցի գործընկերոջ կողմից դաժանորեն սպանված հայ սպայի կիսանդրու բացումը
Երևան, Հայաստան: Սեպտեմբեր 28-ին՝ ժամը 11:00-ին, Լենինգրադյան 52 շենքի հարակից այգում պաշտոնապես կբացվի կիսանդրի-հուշարձան՝ նվիրված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, ով սպանվել էր 2004 թ.-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպայի կողմից: Միջոցառումն իրենց ներկայությամբ կպատվեն պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրապարակախոսներ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված արտասահմանցիներ, Գուրգենի ընկերները:
2004 թվականի հունվարի 11-ից Գուրգենը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անգլերենի եռամսյա դասընթացներին: Գուրգենի ծառայակիցը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով նույնպես մասնակցում էր դասընթացին, կացնի 16 հարվածներով սպանել է քնած հայ սպային: 2006 թվականին Բուդապեշտի Քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: Չնայած միջազգային հանրության վրդովմունքին ու նախազգուշացումներին՝ ոճրագործն արտահանձնվեց իր երկիր, որտեղ էլ ներում ստացավ և ազատ արձակվեց հենց օդանավակայանում:
***
Գուրգեն Մարգարյանը ծնվել է Երևանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր՝ որպես ժամկետային զինծառայող, ապա որոշել է մնալ Զինված ուժերում և վաստակել սպայի կոչում:

Այս խորագրի վերջին նյութերը