Տնտեսական

28.09.2013 09:42


Ո՞վ կերավ ՀՀ արտագաղթի կանխմանն ուղղված ԵՄ տրամադրած 1 մլն եվրոն

Ո՞վ կերավ  ՀՀ արտագաղթի կանխմանն ուղղված ԵՄ տրամադրած 1 մլն եվրոն

«Այս տարվա մարտին Եվրամիությունը 1 մլն եվրո էր տրամադրել Հայաստանում արտագաղթը կանխելու համար։ Այդ նպատակով պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միջազգային կազմակերպության հետ։ Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»–ը փորձել է ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի որոշումից հետո արդյոք կշարունակվի՞ այս ծրագիրը, և ԵՄ-ն արդյոք կֆինանսավորի՞։

Պարզվեց՝ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետևաբար, ավարտվել է նաև այդ ֆինանսավորումը։ Թե այս ընթացքում որքանով են արդյունավետ պայքարել արտագաղթը կանխելու ուղղությամբ, կարելի է դատել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունից. այն կազմում է 123 հազար մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ և ինչպե՞ս կերավ ԵՄ-ի փողերը»,–գրում է «Ժողովուրդ»–ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը