Սերժ Սարգսյանն այցելել է ոստիկանության ուսումնական կենտրոն և ոստիկանության ակադեմիա
Ոստիկանության համակարգի ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացին ծանոթանալու նպատակով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոն և ոստիկանության ակադեմիա:
Ոստիկանության ուսումնական կենտրոնում, որի հիմնական խնդիրը կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է, նախնական պարտաստականության և վերապատրաստման դասընթացներ են անցնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին հրամանատարական կազմի ծառայողները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ուսումնական կենտրոնում, որը վերջին տարիներին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ակտիվ օժանդակությամբ վերանորոգվել ու վերազինվել է:
Երկրի ղեկավարին ներկայացվել է կենտրոնի ընթացիկ աշխատանքը: Նշվել է, որ լուրջ քայլեր են կատարվում ոստիկանության ծառայողների ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսումնական ծրագրերի մեթոդական ապահովումը բարելավելու, նոր տեխնոլոգիաներ, ուսուցման առաջավոր մեթոդներ ու եղանակներ ներդնելու ուղղությամբ՝ ուսումնասիրելով նաև տարբեր երկրների փորձը:
Հանրապետության Նախագահը շրջել է նաև ոստիկանության ակադեմիայում, ծանոթացել ուսումնական գործընթացի պայմաններին: Սերժ Սարգսյանը հանձնարարել է հաջորդ տարվա բյուջեում միջոցներ նախատեսել ակադեմիայի շենքի հիմնանորոգման համար:
Նախագահ Սարգսյանն այցելել է նաև պարեկապահակային ծառայության ոստիկանության գունդ: