Լրահոս

28.09.2013 10:56


Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Նախօրեին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։

Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության՝ համանախագահներն ընդգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց երկրների վճռականությունը։

Հակամարտության կարգավորման միջնորդները հիշեցրել են այս տարվա հունիսի 18-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների արած հայտարարությունը, որով հակամարտող կողմերին հատուկ կոչ էր արվել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք լարվածություն կառաջացնեն տարածաշրջանում ու կհանգեցնեն հակամարտության խորացմանը։

Նշվել է նաև, որ նոյեմբերին նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան՝ երկու երկրների նախագահների հետ քննարկելու տարեվերջին ծրագրված հանդիպումը։

Այս խորագրի վերջին նյութերը