Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլում Լեհաստանի հետ հանդիպումը կանցկացնի առանց երկրպագուների։
Սեպտեմբերի 27–ին այսպիսի որոշում է կայացրել ՖԻՖԱ–ի Կարգապահական հանձնաժողովը։
Պատժի պատճառ է դարձել սեպտեմբերի 6–ին Լվովում կայացած Սան–Մարինոյի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ուկրաինացի երկրպագուների անընդունելի վարքագիծը։ Նրանք արգելված ճայթիչներ են կիրառել, ինչպես նաև «ֆաշիստական դրոշներ» պարզել։
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 45 հազ. շվեյցարական ֆրանկով, իսկ Լվովի մարզադաշտին արգելվել է ընտրական հանդիպումներ անցկացնել՝ ԱԱ–2018–ը ներառյալ։
Լեհաստանի հետ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 11–ին։
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Բրազիլիայում։
ԱԱ–2014 հանդիպումը Ուկրաինայի հավաքականը կանցկացնի դատարկ տրիբունաներով

7or.am