Լրահոս

28.09.2013 11:43


«Հայաստանը չի կառավարվում, որովհետև չունի կառավարիչ»

«Հայաստանը չի կառավարվում, որովհետև չունի կառավարիչ»

Վերջապես ե՞րբ ենք խելքի գալու...
Հայաստանյան քաղաքական և հասարակական տարբեր դաշտերում դարձյալ քննարկվում են հարցեր, որոնք բացարձակ կապ չունեն երկրի առկա, հրատապ խնդիրների հետ:
Ինչպես միշտ, ինչ–որ մեկն ինչ–որ մի տեղ արել է ինչ–որ հայտարարություն և գնացել...
Բոլորը լծվում են կա՛մ սպասարկելու դրան, կա՛մ քննադատելու, և, ինչպես միշտ, առանց ծանոթ լինելու խնդրի բովանդակությանը...
Հայաստան երկիրն այսօր և միշտ ունեցել և ունի բովանդակային կառավարման խնդիր. այն չի կառավարվում, այն ուղղակի մշտապես շպրտվել և այժմ էլ շպրտվում է այս ու այն կողմ:
Եվ տվյալ պայմաններում մտածել կամ վերլուծել, թե Հայաստանն ում պետք է միանա, մեղմ ասած, թյուրիմացություն է: Չեղած բանն ինչպե՞ս կարող է միանալ այստեղ կամ այնտեղ:
Հայաստանը չի կառավարվում, որովհետև չունի կառավարիչ. հայ հասարակությունը կառավարման լիազորություն չի տվել որևէ մեկին, ուստի չի կարող վստահել ու հավատալ որևէ մեկին: Սա կառավարման թիվ մեկ նախապայմանն է:
Հայ հասարակությունը պետք է գնահատի ներքին առկա իրավիճակը, ճշգրտի ներքին հակասությունների պատճառները, այնուհետև անցնի դրանց աստիճանական վերացմանը:
Մեր թիվ մեկ խնդիրը հանրային հարաբերությունների առողջացումն է բոլոր ոլորտներում:
Ուրեմն, պահն է, օրակարգում պահելով աշխարհում ընթացող բոլոր պրոցեսներին հետևելու անհրաժեշտությունը, անցնել երկրի ներքին խնդիրների լուծմանը: Անցնել միայն երկրի ներքի՛ն խնդիրներին....
Պետք է վեր հանել և հանրային քննարկումների առարկա դարձնել ներքին բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը: Դա պետք է անեն բոլոր քաղաքական և հասարակական գործիչները, ակտիվ քաղաքացիները, փորձագիտական-վերլուծական կենտրոնները, ուսանողությունը և այլն: Հայաստանի կառավարման օրակարգում և դատարաններում պետք է դրվեն միլիոնավոր հարցեր:

Արամ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը