Էդվարդ Նալբանդյանը շարունակում է հանդիպումները Նյու Յորքում
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ:
Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Երկուստեք նշվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի փոխգործակցության հաստատմանը։
Անդրադառնալով Պանամայի խորհրդարանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձևին՝ նախարար Ֆաբրեգան ընդգծեց, որ իր երկրի Սահմանդրությամբ արտաքին քաղաքականությունը հանդիսանում է հանրապետության նախագահի իրավասությունը, և Պանամայի կառավարության դիրքորոշումն է չեզոքություն պահպանել` նպատակ ունենալով նպաստել խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը: Նա հավելեց, որ խորհրդարանի բանաձևը չի արտահայտում իր երկրի պաշտոնական դիրքորոշումը։
Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին։ Միրոսլավ Լայչակը նշեց, որ սլովակյան կողմն ակնկալում է հարաբերությունների զարգացում հատկապես առևտրատնտեսական փոխգործակցության բնագավառում։
Զրուցակիցները քննարկեցին ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը՝ Սլովակիայի փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համար առկա է մեծ ներուժ, որի վրա հիմնվելով՝ պետք է զարգացնել հարաբերությունները։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն վերաբերյալ, անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Զրուցակիցները մանրամասն քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։
Էդվարդ Նալբանդյանի և Կոլումբիայի արտգործնախարար Մարիա Անխելա Հոլգինի հետ հանդիպման ժամանակ նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել հարաբերությունների զարգացումը խթանելու համար. այդ առումով կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը։ Նախարար Նալբանդյանը իր կոլումբացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միաջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Կոլումբիայի արտգործնախարարն ընդգծեց, որ Կոլումբիայի խորհրդարանի հիմնախնդրի վերաբերյալ արտահայտված մոտեցումները չեն արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը, և վերահաստատեց աջակցությունը միջազգային իրավունքի հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Էդվարդ Նալբանդյանի և Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Վիգենինի հանդիպմանը արծարծված հարցերը վերաբերում էին հայ-բուլղարական փոխգործակցության հետագա ընդլայնմանը, ԵՄ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին, Եվրոպական միության արևելյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում համագործակցության ուղիներին, Վիլնյուսի գագաթաժողովին վերաբերող հարցերին։
Հայաստանի արտգործնախարարի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին անցյալ տարի Թուրքմենստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ երկու երկրների մոտեցումները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացման ուղիները։
Նույն օրը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ: