Լրահոս

28.09.2013 13:16


Կիմա Եղիազարյան. « ՖԲ-ում կան մարդիկ, որոնց ուղեղներից կարծես թե արդեն ծուխ է դուրս գալիս»

Կիմա Եղիազարյան. « ՖԲ-ում կան մարդիկ, որոնց ուղեղներից կարծես թե արդեն ծուխ է դուրս գալիս»

ՖԲ-ում կան մարդիկ, որոնց ուղեղներից կարծես թե արդեն ծուխ է դուրս գալիս:

Ցանկացած թեմայի անդրադառնալիս սրանց թողած մեկնաբանությունները միշտ ռուսների մասին է: Ավելի ճիշտ՝ ռուսների դեմ:

Գրում ես մեր կառավարության գործունեության, մշակույթի, տնտեսության, կրթության, երկրի սոցիալական վիճակի, արտագաղթի, մեր արժեհամակարգի, սահմանադրական փոփոխությունների, փուչիկ Կարենի ու Լիսկայի, Րաֆֆիի, մեր ընդդիմության, Գրողների միության, Կոմիտասի, անգամ ավտոբուսում լսած երկխոսությունների կամ տատիկի ու թոռան հարաբերությունների մասին, միևնույն է, սրանք արձագանքում են այսպես՝ «հայը սիրում ա ռսի կրնկի տակ ապրել», «ռուսը ֆաշիստ ա», «ռուսները թուրքից բեթար են», «ռուսներից լավ բան չսպասեք», «ռուսները մենակ իրանց շահերով են առաջնորդվում», «ռուսներից գազան ազգ չկա», «ռուսական իշխանությունը ռեպրեսիվ քաղաքականություն է վարում» և նման բաներ։
Ու զահլա չունես սրանց ասես՝ ախպե՛ր ջան, քո հակառուսական սևեռվածությունն ի՞նչ կապ ունի իմ նշած թեմաների հետ:

Ես Հայաստանի և հայկական իշխանությունների մասին եմ գրում, ռուսներին վիրտուալ քացի տալու փոխարեն, եթե կարող ես, ապա մեկ-մեկ էլ «աքացի» տուր սեփական իշխանությանդ: Եթե դա չես հանդգնում անել, ուրեմն հանգիստ թող ռուս ազգին...
Կատարյալ մառազմի մեջ են ընկել...

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը