Լրահոս

28.09.2013 14:01


Բացվել է Գուրգեն Մարգարյանի կիսանդրին

Բացվել է Գուրգեն Մարգարյանի կիսանդրին

Այսօր Երևանի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան 52 հասցեում բացվել է Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. փետրվարի 19-ին գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրին:
Բացմանը մասնակցել են բարոնուհի Քերոլայն Քոքսը, Գուրգեն Մարգարյանի հարազատները, այլ պաշտոնատար հյուրեր, դեսպաններ: Կիսանդրին բացեցին զինվորի մայրն ու բարոնուհին:
Կիսանդրու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է «Գուրգեն Մարգարյան» հիմնադրամը:

Լուսանկարը՝ tesadasht.am-ի

Այս խորագրի վերջին նյութերը