Ֆեյսբուքահայության սրտից թույլ հատվածը նորից ու կրկին փոթորկվել է։ Պատճառը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է՝ «քաղաքացիական» հասարակության սիրելին և անուղղակի ֆինանսավորողը։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի կուսակից ընկերն ու տոկոսների հիմնական «խփողներից» մեկը հանդիսացող Ս. Ալեքսանյանը որոշել է ռուսաստանաբնակ մեծահարուստ և «հակաօլիգարխիկ» պայքարի ռահվիրա հանդիսացող «1in.am»–ի հովանավոր Սամվել Կարապետյանի քավորությամբ կնքել իր երեխաներին։
«News.am» կայքը տարածել է մի տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, թե ինչպես են Սամվել Ալեքսանյանի պատվերով փակել Մալաթիա–Սեբաստիա համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին, ծաղիկներով զարդարել ինտերիերը և նախապատրաստվել VIP–հյուրերին դիմավորելու (զարմանալի է, որ կադրերում չի երևում Սերժ Սարգսյանը, ում խելքն իրենը չէ ուտուշ–խմուշային ավարտ ունեցող միջոցառումներին մասնակցելու համար)։
Եկեղեցու փակման և «օլիգարխիկ» միջոցառման փաստն, ահա, հնարավորություն է տվել մեր «առաջադեմ», «քաղաքացիական» ու խիստ «հակաօլիգարխիկ» զանգվածներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել։
Վատ է, իհարկե, որ եկեղեցու դռները փակ է եղել աղոթքի եկած շարքային քաղաքացիների համար, սակայն դրա համար պետք է մեղադրել ոչ թե Լֆիկ Սամոյին ու Կալուգայի Սամոյին, այլ եկեղեցին բիզնես–կանտոռայի վերածած «հոգևորականներին» և այսօրվա կեղտոտ բարքերի օրենսդիրներին։
Եթե եկեղեցին ֆունկցիոնալ առումով վերածվել է շահույթ հետապնդող և ամենաստվերային գործունեությունը վարող օբյեկտի, ապա տարատեսակ սամոների մտքով ինչու՞ պետք է չանցնի այն փակելը ճիշտ այնպես, ինչպես ռեստորանը կամ սրճարանն են փակել տալիս հարսանիք կամ դպրոցի ավարտական քեֆ անելու համար։
Եթե ՀՀ աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչները օֆշորային գոտիներում փողերի լվացմամբ են զբաղված, եթե Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Կճոյանը հանրությանն ավելի շատ հայտնի է «Բենթլի Սամո» մականունով, քան իր քրիստոնեավայել կյանքով, եթե իշխանավորները Աստծո անունը հաճախ տալով սատանային են ծառայում, եթե «աստվածավախ» Տիգրան Սարգսյանի ջանքերով «Հայկական աշխարհը» համալրվել է ավելի քան 300 հազարով, եթե Սերժ Սարգսյանը հանուն իր աթոռի աճուրդի է հանել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունն ու մեր երկիրը սարքել ֆուտբոլի գնդակ, որին ով հասնում տշում է, ապա արհեստական են հնչում անտիլֆիկական «հուժկու» կոչերը։
Լֆիկսամոներն ու կալուգայիսամոները հետևանք են մեզանում տիրող գաղջ մթնոլորտի և կեղտոտ խաղի կանոնների։ Շատ ավելի վտանգավոր են Աստծո ծառա ներկայացող բենթլիսամոներն ու նրանց «բարեշրջիչ» գործընկերները։
Ճիշտ է, լֆիկները, կալուգաներն ու բենթլիները հիմա «սուրբ» երրորդություն են կազմում, բայց գլխավոր չարիքը «ուսյալ–կրթյալ» բենթլիներն ու նրանց «օրթախ» հանդիսացող օֆշորիտիկոներն են։
Ռաբիսության և քյարթիզմի քայլող մարմնավորումներ հանդիսացող լֆիկներն ու կալուգաները համակարգաստեղծ չարիքներ չեն։ Նրանք ընդամենը համակարգի «վինտիկներն» են ու այլասերված հարաբերությունների մուտացիաները։ Իսկ ահա Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանն ու նրանց նեղ շրջապատը ներկայացնող մյուս նեոբոլշևիկները հակապետական համակարգ ստեղծող սուբյեկտներ են։ Նրանց, հետևաբար, պետք է թիրախավորված քննադատության ենթարկել և հեռացնել պետության ու եկեղեցու տարածքներից, այլապես լֆիկատիպ մուտանտները եկեղեցում հասարակաց տներ էլ կսարքեն՝ վերևների «դաբռոյով» և փայատիրությամբ, բնականաբար։
Պետք է, ուրեմն, պատճառի դեմն առնել, այլ ոչ թե պետպատվերի շրջանակներում ակտիվանալ «օլիգարխիայի» դեմ։ Իրական օլիգարխիան Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն են։ Հակաօլիգարխիկ պայքարի այլ թիրախներ մատնանշողները կա՛մ անմեղսունակ են, կա՛մ նեոբոլշևիկների վարձու կամակատարներ։
Այդ ինչպե՞ս է պատահում, որ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի օֆշորային արկածների դեմ չեն ընդվզում «ակտիվիստները», բայց արի ու տես, որ հետևողական են լֆիկների հարցում։
Լավ է, իհարկե, որ փակ շուկայի ճարտարապետական տեսքի աղավաղման դեմ պայքար կա, բայց վատ է, որ նույն մարդիկ չեն նկատում կամ ավելի ճիշտ՝ չնկատելու են տալիս այն, որ Սերժ և Տիգրան Սարգսյանների գործուն միջամտությամբ Հայաստա՛նն է վերածվել փակ շուկայի, որտեղ ամեն ինչ վաճառվում է, իսկ գերտերություններին տրվում են հատուկ բոնուսային քարտեր (օրինակ՝ «Գնի՛ր Հայաստանը Սերժ Սարգսյանի աթոռի պահպանման դիմաց և Ղարաբաղը ստացիր անվճար»)։
Եվ ուրմեն, ինչպես «դասականն» էր ասում՝ պետք է գլխից բռնել, մեծերին։
Լֆիկ Սամոն, Կալուգայի Սամոն ու Բենթլի Սամոն. «սուրբ» երրորդության «անատոմիան» (տեսանյութ)

Սևակ Մինասյան