Լրահոս

30.09.2013 09:45


Սուդանում շարունակվում են բախումները. կան զոհեր

Սուդանում շարունակվում են բախումները. կան զոհեր

Associated Press-ի փոխանցմամբ՝ Սուդանում տեղի է ունեցել երկրի նախագահ Օմար Բաշիրի հրաժարականը պահանջող հերթական բողոքի գործողությունը։ Նախօրեին մայրաքաղաք Խարթումում տեղի ունեցած բախումների հետևանքով 4 մարդ զոհվել է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 33-ի։

Սուդանում շարունակում է չգործել համացանցը։ Բացի այդ, չեն հեռարձակվում մի շարք միջազգային հեռուստաընկերություններ։

Այս խորագրի վերջին նյութերը