Լրահոս

24.11.2010 17:28


Էդվարդ Անտինյան. «Կգա ժամանակ, երբ օրենքները կգնան բարեփոխման ուղղությամբ»

Այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեած ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանն իր զեկույցում ներկայացրել է խորհրդարանի համամասնական և մեծամասնական ընտրակարգերի հետ առընչվող խնդիները։ Նա նշել է, որ, եթե պահպանվելու է մեծամասնական ընտրակարգը, ապա պետք է վերականգնվի ընտրողների մասնակցության նվազագույն շեմը (50%) և գործի մեծամասնականների «սենատորների» ինստիտուտը, այսինքն՝ նրանք պետք ունենան ինչ-որ կարգավիճակ։

-Պետք չե մտածել, որ գնալով վիճակը վատացել է, ինչ որ մի պահ կգա, երբ օրենքները միայն բարեփոխման ողղությամբ կգնան, և  կմնա միայն վերահսկողական ֆունկցիան, - ավելացրել է Էդվարդ Անտինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը